Ոտնլվայի արարողություն` ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

Ոտնլվայի արարողություն` ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 09.04.2009

Ապրիլի 9-ին, Ավագ Հինգշաբթի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սբ. Պատարագ` ի հիշատակ մեր Տիրոջ վերջին ընթրիքի եւ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը:

Նույն օրը, ժամը 16-ին, Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանդիսավոր թափորով առաջնորդվելով Մայր Տաճար, կատարեց Ոտնլվայի արարողություն: Արարողության ժամանակ ընթերցվածքներին, աղոթքներին եւ շարականների երգեցողությանը հաջորդեց յուղի եւ ջրի օրհնությունը:

Այնուհետեւ Փրկչի օրինակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծնրադիր լվաց եւ յուղով օծեց վեց եկեղեցականների, չորս զինվորականների եւ երկու ուսանողների ոտքերը:

Վերջում օրհնված յուղը բաշխվեց արարողությանը ներկա բարեպաշտ ժողովրդին:

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ Ոտնլվայի կարգ Պատկերասրահ